Ամեն ինչ անելու ենք Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար. Ռոբերտ Քոչարյան

ԱԱրթուր Խաչատրյան

Էջմիածին, Մեծամոր, Քարակերտ և Արմավիր: Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանդիպումներն Արմավիրի մարզում էին: Հոգևոր մայրաքաղաքում եղանակը շոգ էր, ուստի կազմակերպիչները որոշեցին հանրահավաքը հնարավորինս կարճ անել:

Դաշինքի անդամ Վահե Հակոբյանը համոզմունք հայտնեց՝ ներկայիս իշխանության մոտ խուճապ է, քանի որ գիտակցում են իշխանության մոտալուտ կորուստը: Նաև ներկայացրեց, թե ինչու հենց իրենց պետք է ձայները տան քաղաքացիները:

Վահե Հակոբյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Հայաստան» դաշինք) - Մենք փորձարկումների ոչ ժամանակ ունենք, ոչ իրավունք: Պետք է գա թիմ, որը մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է և ունակ աշխատել, հստակ գիտի, թե ինչ է անում, ունի գաղափար: 

Լավ իշխանութունն այն է, որի մասին մարդիկ չեն էլ լսում: Այս երեք տարվա ընթացքում կառավարության առջև անդադար ցույցեր էին: Դա համակարգի վատ աշխատանքի վկայությունն է՝ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Վստահեցրեց՝ իր շուրջ հավաքվել է մի թիմ, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել:

Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինքի ցուցակի 1-ին համար - Մենք այն թիմն ենք, որը վստահ է՝ կարող է արդյունավետ կառավարումը վերականգնել Հայաստանում: Մենք այն թիմն ենք, որը կարող է արժանապատիվ խաղաղություն հաստատել:

Ընտրություններին պետք է անպայման մասնակցել՝ Մեծամորում հայտարարեցին դաշինքի անդամները: Երկրորդ նախագահն առանձնացրեց խնդիրների երեք խումբ՝ երկրի անվտանգություն, տնտեսական և ներքաղաքական վիճակ: Հատկապես սրանք հնարավորինս արագ պետք է լուծվեն՝ համոզված է Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյան - Այս բոլոր երեք ուղղություններով ունենք ճգնաժամ: Ունենք բոլոր հնարավոր ճգնաժամերի համընկնում: Հասկանում ենք, թե ինչ կարգի պատասխանատվություն ենք փորձում ստանձնել ձեր օգնությամբ: Մեկ-մեկ մտածում ենք՝ մեր ուսերը դիմանալո՞ւ են, թե՞ ոչ: Դիմանալու են:

Բանակն անհրաժեշտ անձնակազմով համալրելու և սահմանները կահավորելու համար կպահանջվի մեկ, սպառազինության պաշարը վերկակագնելու համար՝ երեք տարի՝ հայտարարեց Քոչարյանը: Նրա կարծիքով՝ պետք է անել առավելագույնը Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարաձգելու համար: Նոր էներգաբլոկի կառուցումը կարող է օրակարգ մտնել, եթե հաջողվի արտադրության մի մասը Հայաստանից դուրս վաճառել՝ հայտարարեց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյան - Այդ դեպքում պայմանագրերով ապահովված ծավալօ վաճառքը հնարավորություն է տալու խոսել նոր էներգաբլոկի մասին: Ես գիտեմ, որ երկու տարի առաջ Էռնեկյանին փորձել են ներգրավվել նոր էներգաբլոկի կառուցման գործին, բայց ոչ մեկ չէր երաշխավորում, որ այդքան հոսանք կգնվի: 

Քոչարյանը նաև հայտարարեց՝ աչքի առաջ ունի, թե ով իրեն պետք է փոխարինի, սակայն այդպես էլ անուն չնշեց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում