«Ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ»-ի անհնար կլինի պատկերացնել». դաշինքի տեսակետը

ԼԼիլիթ Հարությունյան

Հայրենիքի անվտանգության հարցը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անկյունաքարային է «Պատիվ ունեմ» դաշինքի համար՝ վստահեցնում են լրագրողների հետ հանդիպմանը:

Խաչիկ Գալստյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Պատիվ ունեմ» դաշինք) - Եթե չլինի անվտանգություն՝ չի լինի նաև խաղաղություն, չլինի խաղաղություն՝ չի լինի կայունություն, չլինի կայունություն՝ չի լինի նաև զարգացում և, վերջապես, չլինի զարգացում՝ չի լինի բարեկեցություն:

Գերիներին վերադարձնելու հստակ քայլեր էլ ունեն՝ վստահեցնում է Խաչիկ Գալստյանը, բայց իրենց անհանգստացրել է մանիպուլյացիայի ենթարկվելու հավանականությունը:
 
Գերիների կյանքը փրկելու համար մանդատ ստանալու պահանջով «Պատիվ ունեմ» դաշինքից նաև տեղեկացնում են՝ ուսումնասիրել են հասարակական կարծիքը, մարդկանց տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալները և հիմա վստահ են՝ պատկառելի թվով ձայներ կստանան:

Կոալիցիա կկազմե՞ն մյուս ուժերի հետ: Բացի գործող իշխանությունից՝ չեն բացառում մյուսների հետ գործակցությունը:

Ըստ Գալստյանի՝ ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում