ԱԳՆ-ն բոլոր քննարկումներից տեղյակ է եղել. Տիգրան Ավինյան

ՆՆարեկ Սահակյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ փոխնախարարներից մեկին չեն ազատել, նշել է, որ կառույցը չի կարող մնալ առանց պաշտոնակատարի:

Հարցին՝ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանն ինչո՞ւ է մեղադրում իշխանություններին, Ավինյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել Այվազյանին:

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր փաստ արձանագրենք միասին. մայիսի 12-ի միջադեպերից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, և արտաքին գործերի նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում է:

Այդ նիստերին քննարկվել են բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են: Բոլոր այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դրա մասին տեղեկացված են եղել:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր՝ ԱԳ փոխնախարարների ազատման դիմումները բավարարվել են մասնակի:

Նշենք՝ Տիգրան Ավինյանն ստորագրել է Գագիկ Ղալաչյանին, Ավետ Ադոնցին ու Արտակ Ապիտոնյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում