ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. «Հանրապետություն» կուսակցություն

ԳԳայանե Թամամյան

Պարտադիր գնալ ընտրությունների և քվեարկել այնպես, որ հաղթողը քաղաքացին լինի. Գավառում բնակիչների հետ հանդիպումն այս կոչով սկսեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Համար մեկ խնդիրը պետության և ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այս խնդիրը ուժով, զորքով և նոր պատերազմով չենք կարող լուծել, հայտարարեց Սարգսյանը:

Մենք ունենք երկու ճանապարհ. կա՛մ մեր պետության շահերը սպասարկելու փոխարեն սպասարկում ենք Ռուսաստանի շահը և ժամանակի ընթացքում հայաթափում ենք Արցախը և ունենում ենք միջանցք Սյունիքում ու օր օրի թուլանում ենք, կա՛մ մենք արտաքին քաղաքականության մեջ պաշտպանում ենք մեր շահը և փոփոխություններ ենք ունենում:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ արցախյան հիմնահարցի կարգավորման իր տեսլականն է հակիրճ ներկայացնում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Արամ Սարգսյան - Ես համոզված եմ, որ Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ տարածքով հետ է վերադառնալու: Այնպես, ինչպես աշխարհը չճանաչեց մեր տարածքները՝ դրանք համարելով գրավյալ, այնպես էլ չի ճանաչի Ադրբեջանի արածը:

Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև սոցիալ-տնտեսական վիճակին, նշեց՝ իրենց առաջարկած լուծումը Հայաստանի բնական ռեսուրսների լիարժեք կառավարումն ու շահագործումն է:

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում