Գավառում կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդիպումը բնակիչների հետ

ԱԱրևիկ Աբելյան

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում այսօր կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդիպումը բնակիչների հետ: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախ խոսեց բնակչության սոցիալական վիճակի մասին՝ այն որակելով ծանր:

Հաջորդ ոլորտը, որին անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համարը, գյուղատնտեսությունն էր: Այս ոլորտում ներդրումները կարող են դրական ազդեցություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վրա՝ ասաց նա:

Պետական անվտանգության ապահովման հարցում Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը մեկն է. ամրապնդել բարեկամական կապերը Ռուսաստանի հետ:

Յուրաքանչյուր հայ իր երկրում պետք է պաշտպանված և գնահատված զգա իրեն՝ հատկապես Արցախյան վերջին պատերազմի մասնակիցները, զոհված տղաների ընտանիքները, հաշմանդամություն ստացածները. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը բնակչության հետ հանդիպումն այս խոսքով ավարտեց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում