ԱԺ-ն քննարկեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԱրման Գալոյան

ԱԺ-ն քննարկեց Կառավարության և ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ: Առաջարկվում է հնարավորություն տալ պարտադիր գնման երաշխիքից հրաժարվող անձին ստանալու լիցենզիա և կառուցելու վերականգնվող էներգետիկայի ռեսուրսով  կայաններ: Կառավարությունը նաև առաջարկում է ինքնավար էներգաարտադրողների բոլոր կետերում սպառումն ավելացնել 50 կՎ-ով` դարձնելով 1050 կՎ:

Հարակից զեկույցում Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում