Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

ԱԱրևիկ Աբելյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները:

Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, հանդիսավոր կերպով բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում