Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության միջազգային արձագանքները

ՄՄերի Ներսիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումներն աշխարհի ուշադրության կենտրոնում են: Խնդիրը խաղաղ կարգավորելու, բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու և ելման դիրքեր վերադառնալու կոչեր են հնչել տարբեր կողմերից:

Վաշինգտոնին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, նշել՝ մտահոգված է նաև ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողների գերեվարման փաստով:

«Մենք երկու կողմին կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին: ԱՄՆ սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի չգծանշված տարածքներում: Մենք մերժում ենք սահմանազատման համար ուժի կիրառումը և կոչ ենք անում երկու կողմին վերադառնալ իրենց նախկին դիրքերը, դադարեցնել չսահմանագծված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը»:

Վաշինգտոնը մասնավորապես Ադրբեջանին կոչ է արել իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի ելման դիրքեր: Միացյալ նահանգների համոզմամբ, այս գործողությունները կթոթափեն լարվածությունը, դաշտ կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի և արագ սահմանազատման համար: ԱՄՆ հայտարարել է՝ պատրաստ են աջակցել այդ ջանքերին:

«Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ստեֆան Դյուժարիկ (ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ) - Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը: Հասկանում ենք, որ բանակցություններն ընթանում են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»:

Խաղաղ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու կոչ է արել նաև ԵԱՀԿ գործող նախագահը: Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ:

Անն Լինդե (ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար) - Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները՝ ստեղծելու երկխոսությանը նպաստող մթնոլորտ:

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց: Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբեյալ բազմաթիվ հաղորդագրությունները»: Տեղեկացնում է Բելգիայի հայերի կոմիտեն։ Խորհրդարանը Բելգիայի կառավարությանը կոչ է արել «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում