ԵՄ-ն կարևորում է Սյունիքում և ամբողջ Հայաստանում տարածքային ամբողջականության պահպանումը. Անդրեա Վիկտորին

ՀՀովհաննես Վարդանյան

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շոկային է համարում Գեղարքունիքի սահմանին 6 հայ զինծառայողի առևանգումը: Դեսպանն ընդգծել է, որ Եվրոպական Միությունը ուշադիր հետևում է Հայաստանի սահմանի իրադարձությունների զարգացմանը։

«Մենք ավելի ուշ արտգործնախարարության հետ կունենանք քննարկում Գեղարքունիքի սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ։ Խնդիրն ուսումնասիրելուց հետո միայն կարող եմ հստակ դիրքորոշում ներկայացնել։ Բայց վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սյունիք այցելության ժամանակ՝ ԵՄ-ն կարևորում է Սյունիքում և ամբողջ Հայաստանում տարածքային ամբողջականության պահպանումը»,- ասել է Անդրեա Վիկտորինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում