Կխնդրեմ այս օրերին համախմբվել պետության շուրջ, բանակի շուրջ. Արման Սարգսյան

ԱԱրման Գալոյան

Կխնդրեմ այս օրերին համախմբվել պետության շուրջ, բանակի շուրջ: Եթե մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար պետք է մեկ նպատակ ունենանք՝ չթուլացնել բանակը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից մեծ ապատեղեկատվություն է շրջանառվում: «Կխնդրեմ դա որպես խայծ որևէ մեկը չվերցնի»,- նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող վիճակին, ՊՆ փոխնախարարի խոսքով, մեր բանակն ամեն ինչ անում է, որ չտրվի սադրանքների: «Մեր գերիների մասին մտածում են բոլորը, մի կասկածեք»,- նշեց նա:

Արման Սարգսյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն տիրապետում է իրավիճակին. «Դրանում մեր քաղաքացիները թող համոզված լինեն»,- ասաց նա՝ միաժամանակ պնդելով, որ ՀՀ-ն ձեռնարկում է յուրաքանչյուր քայլ՝ գերիներին վերադարձնելու համար:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր՝ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում