Ի հիշատակ պոնտոսցի հույների ցեղասպանության՝ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի այցը Ծիծեռնակաբերդ

ԳԳայանե Թամամյան

Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Օսմանյան կայսրությունը Պոնտոսում հույների նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն: Ըստ տարբեր աղբյուրների՝ 1916-ից սկսվում է հույների զանգվածային բնաջնջումը:

1919 թ. մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, երբ ուղևորվում է Պոնտոս, հակահունական քաղաքականությունը հասնում է իր գագաթնակետին:

Այդ պատճառով էլ պոնտոսցի հույները հենց մայիսի 19-ին են նշում իրենց ցեղասպանության տարելիցը:

Հիշատակի օրվա կապակցությամբ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան էվանգելոս Տուրնակիսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում