Օրը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ սահմանային իրավիճակով պայմանավորված: Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Ռազմական ոստիկանությունը իրավական գնահատական կտա Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձություններին:

Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. հայտնել է Ֆրենկ Փելոունը: 

Հայ ռազմագերիներին ու մյուս անձանց անօրինական պահող Ադրբեջանը չպետք է ամերիկյան օգնություն ստանա. Դեյվիդ Վալադաոն ու մի շարք կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղարին:

Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի նաև հայ ռազմագերիների հարցը:

Գործադիրը հաստատել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը միտված նախագիծ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Առաջացել է 674, մահացել՝ 19 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում