Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2021

ԼԼիլիթ Գասպարյան

Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին և կտևի 11 օր. ՀՀ ԿԸՀ նախագահը մանրամասներ է հայտնել:

Ամփոփվել է քրեական գործերից առաջինի ուսումնասիրությունը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում կապ պահպանել ընտանիքների հետ՝ հայտնել են կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

Մենք շահագրգռված ենք Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում: Պատերազմի հումանիտար հետևանքների, այդ թվում՝ ռազմագերիների հարցը ցանկանում ենք առավելագույնս կառուցողական լուծել:

Սերգեյ Լավրովը Բաքվում է:

Անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցում: Նախնական տեղեկություններով՝ մահացել է 11 մարդ, հրաձգության հեղինակներն անչափահասներ են:

Օրվա կորոնաթիվը: Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, առողջացել 475 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում