Մայիսի 8-ը՝ 60 վայրկյանում

ՄՄերի Եգորյան

Կոմանդոսը՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս: Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն:

Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել՝ հայտնել է Պաշտպանության նախարարությունը:

Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումներն ուղարկվել են Արցախի ոստիկանություն:

Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրներին շնորհավորել է Հաղթանակի տոնի կապակցությամբ:

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Պատվաստվիր և պաշտպանվիր. Հայաստանում 10 հազարից ավելի մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Առողջացել է 814, մահացել՝ 16 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում