Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատերազմը հրահրելու՝ իշխանությանն ուղղված մեղադրանքներին

ՇՇողիկ Գալստյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ էր Ադրբեջանին զիջել ոչ միայն 7 շրջանը, այլ նաև Ղարաբաղի կեսը, սակայն Բաքուն կրկին ասում էր՝ ոչ: Փաշինյանը ներկայացրեց իր պնդման հիմնավորումը:

Ըստ Փաշինյանի՝ երկու սկզբունքային հարց, սակայն, կա, առաջինը Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվել է 40 հազար ադրբեջանցի: Երբ այդ բնակչությունը, ինչպես վարչապետի պաշտոնակատարն ասաց, Սերժ Սարգսյանի և «Հանրապետականի» հիշատակած հանրաքվեով ստանում է բնակչի կարգավիճակ, հարց է առաջանում՝ նրանք որտե՞ղ պետք է բնակվեին:

Փաշինյանի պնդմամբ՝ հանրաքվեի հետ կապված մի շարք մանրամասներ որոշված չեն եղել:

Հակադարձելով պատերազմը հրահրելու իշխանությանը ուղղված մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նաև պնդեց՝ այս պատմուրթյունն սկսվել է 1998 թվականին, երբ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից:

Վարչապետի պաշտոնակատարը կրկին հիշեցրեց բանակցային գործընթացի հետ կապված Սերժ Սարգսյանի նախկին հայտարարությունները: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխպանությունը չի պատրաստվել պատերազմի, հանրությանն էլ պատերազմի վախ է ներշնչել:

Հայկական կողմը պատերազմին պատրաստվելու հնարավորություն և ժամանակ ունեցե՞լ է: Այս հարցին վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց փաստերով: Մանրամասն ներկայացրեց այն բարեփոխումները, որոնք իրականացվել են բանակում վերջին երկու տարում՝ սննդից մինչև սպառազինության համալրում:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը կփորձի իր ապակայունացնող դիրքորոշմամբ ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ իշխանության ռազմավարական ուղղությունը Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն է, որում անկյունաքարային նշանակություն ունի հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը:

Որպես այս գործընթացի շարունակություն, պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ: Խնդիրը, որ մեր առաջ դնում ենք, նաև ժողովրդագրական վիճակի էական փոփոխությունն է, կրթության որակի էական փոփոխությունն է:

Հաշվեքննիչ պալատի զեկույցում սոցապ նախարարությանը վերաբերող կոռուպցիոն տվյալներ կան: «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանը պնդեց՝ խոսքը մեծ գումարների մասին է և խնդրեց բացատրել՝ ինչպես է ստացվել, որ Փաշինյանի թիմակցի օրոք նման բան է տեղի ունեցել:

Ընդիմադիր խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ բարձրաձայնեց իրենց թիմակիցների նկատմամբ իրավապահների իրականացրած գործողությունների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում