Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել. Նիկոլ Փաշինյան

ԱԱննա Ավետիսյան

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, այն հիմնված է եղել հայ-ռուսական համատեղ զորախումբ և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային համատեղ համակարգ ունենալու վրա: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են ի ցույց դնել, որ մի շարք կայացրած որոշումներ անվտանգության սպառնալիքներ են ստեղծել, օրինակ՝ Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խոր չեն գնահատում: Բոլոր սահմանների պաշտպանությունը հիմա և պատերազմից առաջ իրականացվում է հայ-ռուսական զորախմբի ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ ամենուր պետք է դիրքեր դրված լինեն»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հայտնեց, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, և դա լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և, ընդհանրապես, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: «Անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք և ունենք, տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ ԱԺ-ն՝ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում