Վաղը երեկոյան Հայաստան-Իսպանիա երաժշտական տոնը կհյուրընկալի դասականի սիրահար երաժշտասեր հանդիսատեսին

ԼԼիլիթ Հարությունյան

Չայկովսկի, Լոբոսի, Տուրինա, Պոպեր. այս հեղինակներին գուցե հայ հանդիսատեսը ծանոթանա առաջին անգամ ապրիլի 30-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին փորձերն են:

Փորձերը երկարատև են, Հայաստան հասած իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը խստապահանջ է, ասում է՝ գործակցությունն իր համար առանձնահատուկ է. շքեղ ծրագիր էր պետք:

Խուան Անտոնիո Ռամիրես, դիրիժոր, Իսպանիա - Համերգը կսկսենք իսպանացիներին հատուկ երաժշտությամբ, հանդիսատեսին կներկայացնենք Խոակին Տուրինայի ստեղծագործություններից, ապա կհնչեն ստեղծագործություններ Նարեկի կատարմամբ, մասնավորապես՝ Չայկովսկուց, այստեղ, կարծում եմ, հանդիսատեսին կհետաքրքրի նաև Պոպերի «Հունգարական ռապսոդիան»: Իսկ ծրագիրը կավարտենք բրազիլացի կոմպոզիտոր Էյտոր Վիլյա Լոբոսի ստեղծագործությամբ, որը հատուկ գործիքավորվել ու կազմվել է թավջութակահարների խմբի համար:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ գործակցությունն էլ առաջին անգամ է, մի քանի օրով է Հայաստանում, հետո թավջութակահարը համերգներ ունի: Բայց այս համերգը սպասված էր. 15 տարուց ավելի է Կամերային նվագախմբի հետ բեմում չէր եղել:

Նարեկ Հախնազարյան, թավջութակահար - Սովորաբար, երբ Հայաստանում եմ լինում, կատարում եմ միշտ մեկ մեծ ստեղծագործություն: Այս անգամ երեք փոքրիկ պիես եմ կատարելու: Ընդհանրապես, այս ծրագիրը շատ հասանելի և պարզ է ունկնդրի համար:

Հայաստան 2-րդ անգամ այցին երկար էր սպասել նաև միջազգային ճանաչված արտիստների հետ աշխատած դիրիժորը: Պլասիդո Դոմինգո, Մոնսերատ Կաբալյե, Վինտոն Մարսալիս, Գլորիա Գայնոր, երաժշտական աշխարհի այս հայտնի անունների կողքին նաև հայ արտիստներն են, նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է՝ խոստովանում է Ռամիրեսը:

Խուան Անտոնիո Ռամիրես - Իսկապես, Հայաստանում շատ լավ մասնագիտական ու արդեն բարեկամական կապեր ունեմ, կարծում եմ՝ կամերային երաժշտությամբ Հայաստանն աշխարհում լավագույններից է:

Այսպես ևս մի քանի ժամ ու ապրիլի 30-ի երեկոյան Հայաստան-Իսպանիա երաժշտական տոնը կհյուրընկալի դասականի սիրահար երաժշտասեր հանդիսատեսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում