Հիշատակի միջոցառումներ Փարիզում

ՆՆարե Թադևոսյան

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում 2019 թվականից նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: 106-րդ տարելիցի միջոցառումներ անցկացվեցին Ֆրանսիայի գրեթե բոլոր խոշորագույն քաղաքներում: Մայրաքաղաք Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահների և Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ, Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների  հիշատակին:  

Կեսօրից հետո Կոմիտաս վարդապետի արձանի շրջակայքը շրջապատվեց ցուցարարներով՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավերով գումարված ցույցին, Մասնակցում էին  հայ և ֆրանսիացի քաղաքական և հասրակական գործիչներ, ովքեր Թուրքիային և ամբողջ աշխարհին կոչ արեցին ճանաչել հայող ցեղասպանությունը և նաև Ալիև Էրդողան զույգից պահանջեցին անհապաղ ազատ արձակել Արցախյան երկրորդ պատերազմի ռազմագերիներին։

Ռեմի Մակինեդջյան- Հայկական շարժում կազմակերպության նախագահ- Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը յուրաքանչյուր հայի համար կարևորագույն հարց է, հատկապես վերջերս տեղի ունեցած պատերազմից հետո: Այդ հանգամանքը ցույց է տալիս, որ սա ոչ միայն պատերազմ է հայերի դեմ Արցախում, այլև քաղաքակրթությունների բախում, որը հասնում է Եվրոպայի դռանը։

Դեբորա Զաբունյան-Ալֆորվիլի փոխքաղաքապետ- Այսօր մեծ խնդիր է Թուրքիայի անպատիժ մնալու փաստը, Թուրքիան սպառնում է Հայաստանին, նա ցանկանում է իրագործել պանթուրքական նախագիծը, վերացնել հայկական մշակույթն ու արժեքները, մյուս կողմից Թուրքիան սպառնում է նաև Եվրոպայի կայունությանը։ Այժմ մենք ականատեսն ենք, որ Թուրքիան սպառնում է երկրների տարածքային ամբողջականությանը:

Էրիկ Բերշո- դաշնակահար- Ես հայոց ցեղասպանության մասին իմացել եմ Շառլ Ազնավուրից։ Շառլի հետ առիթ եմ ունեցել ճամփորդել Հայաստան և ես տեսել եմ, թե  նա ինչ զգայունությամբ էր վերաբերվում այս հարցին։ Իր ամբողջ կյանքում Շառլը պայքարեց, որպեսզի հայող ցեղասպանությունը ճանաչվի ամբողջ աշխարհում։ Հայոց ցեսապանության ճանաչումը քայլ է կանխարգելու ապագայի ղեցասպանությունները։

Ժան Դհոտսեր- Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ- Ոչ մի պատճառաբանություն, չի կարող արդարացնել ցեղասպանությունը։ Այո, այսօր ևս կարող ենք ասել, որ թուրքերը չեն փոխվել, նրանք ցանակնում են գաղութացնել Հայաստանը այդ միտումն ակնհայտ էր նաև Արցախում: Հայոց ցեղասպանությունն իրողություն է, և հայերը մեր բարեկամներն են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում