Այս ընթացքում կշարունակեմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները. Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններին ընդառաջ հայտարարեց հրաժարականի մասին

ԱԱրման Գալոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հայտարարեց իր հրաժարականի մասին: 

«Սույն թվականի մարտի 18-ին Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով ես հայտարարեցի 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին:

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում:

Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժող համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից:

Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու:

Ազգային ժողովի մյուս խմբակցությունները, պատգամավորները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով»,- ասաց վարչապետ Փաշինյանն իր ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում