Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է. լիբանանցի նախարար

ՎՎարդուհի Բալյան

Լիբանանի նախագահի հանձնարարությամբ եկել եմ Հայաստան՝ ասելու, որ ճշմարտության բոցը միշտ պետք է վառ պահել բոլորիս սրտերում: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Լիբանանի  երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո: 

«Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր սրտերում, ապրում են այսօր, ապրելու են մեր ապագայում: Նրանք նահատակվեցին, բայց շարունակում են խոսել հոգով: Հայ և լիբանանցի ժողովուրդների միջև մեկ ընդհանրություն կա. դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Մենք մերժում ենք կեղծիքն ու ավերը և կոչ ենք անում այս գործում լինել միասին»,- ասաց Օհանյանը՝ հավելելով.    «Այստեղից՝ այս պատմական վայրից ու այս պատմական պահին, եկեք այնպես անենք, որ  աշխարհը զերծ մնա մեծամասնության և փոքրամասնությունների բաժանումից, մենք եղբայրներ ենք և բախվում ենք նույն մարտահրավերներին, և յուրաքանչյուրս յուրովի ենք տուժում դրանցից»:

Վարդինե Օհանյանը հայտարարեց, որ Լիբանանի նախագահը վերահաստատում է իր համերաշխությունը հայ ժողովրդին և վերջում հայերեն եզրափակեց. «Կհիշեմ և կպահանջեմ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում