Օրը՝ 60 վայրկյանում | 23.04.2021

ԱԱրման Գալոյան

Փոխվարչապետ Ավինյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Կանադական Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև՝ միաժամանակ սատարելով Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարումը կասեցնելու կառավարության որոշումը։

Մեսրոպ Առաքելյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Նոր Նորքում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել:

Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի. հայտնում է քննչական կոմիտեն:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Առողջացել է 1123, մահացել՝ 15 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում