Սյունիքի սահմանամերձ համայնքների խնդիրները մարզպետարանը գույքագրում է և լուծում գտնում

ՀՀովհաննես Վարդանյան

Սյունիքի մարզի Կապան քաղաքի սահմանամերձ Ագարակ և Եղվարդ գյուղերի անվտանգության հարցով մարզպետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ներառված պետական կառույցների ներկայացուցիչների աշխատանքը համակարգում է մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Ագարակ և Եղվարդ գյուղերի խնդիրները բնորոշ են սահմանամերձներին: Այստեղ գլխավորն անվտանգության ապահովումն է և նոր ճանապարհահատվածի նորոգումը:

Կարո Ավանեսյան (Սյունիքի մարզպետի տեղակալ) - Ապահով լինելու համար անասնապահը զենքերը վերցնում է, իր հետ տանում արոտավայր:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԼՈՒԾՎՈՒՄ

Կառավարության որոշմամբ՝ այս տարի ամբողջությամբ կնորոգվի Եղվարդ գյուղից մարզկենտրոն տանող նոր ճանապարհը: Սահմանին մոտ լինելու փաստը բնակիչներին չի անհանգստացնում. նրանք շարունակում են շենացնել իրենց գյուղը:

Նվեր Սաֆարյան (Ագարակ գյուղի բնակիչ) - Գյուղում խանութ է կառուցվում, գյուղում խանութ չկար, այսօր առաջին անհրաժեշտության մթերքների համար պետք է հասնեինք մարզկենտրոն Կապան:

153 բնակիչ ունեցող Ագարակն ապահովված է միջհամայնքային տրանսպորտով: Մեր հիմնական խնդիրները կարծես թե լուծվում են՝ նշում են գյուղացիները:

Նվեր Սաֆարյան - Խմելու ջրի համար ջրավազան է կառուցվում, իսկ լուսավորություն արդեն ունենք:

Կարո Ավանեսյան - Բոլոր սահմանային գյուղերում լսելով բնակիչներին անհանգստացնող հարցերը՝ գրի ենք առնում և լուծումներ տալիս:

Գերատեսչական խմբի հաջորդ կանգառը սահմանամերձ Եղվարդն էր: Տեղացիներին մտահոգում է խմելու և ոռոգման ջրի հարցը: 

Սյունիքի մարզպետի տեղակալի խոսքով՝ գյուղի ջրամատակարարման հարցը լուծվել է։ Այս տարվա օգոստոսից Եղվարդը կունենա շուրջօրյա ջրամատակարարում։

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում