Մարուքյանը խոստանում է իշխանությանն ընդդիմություն դարձնել. իշխանությունն արձագանքում է

ՇՇողիկ Գալստյան

Ազգային ժողովն ավարտեց Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկումը: Երեք օր շարունակ Կառավարության անդամները պատասխանեցին իշխող մեծամասնության և ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» հարցերին: «Բարգավաճ Հայաստանը» զեկույցի քննարկմանն այդպես էլ չմասնակցեց:

Ինչպես նախորդ երկու օրը, այնպես էլ այսօր բուռն քննարկվեց ոչ թե բուն զեկույցը, այլև 44-օրյա պատերազմը, դրա պատճառներն ու հետևանքները: Մեղադրական բնույթի հարցերի հեղինակները հակասում են իրենք իրենց՝ ամբիոնից նման պնդում արեց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը: Ասաց՝ իշխանությանը մեղադրում են, սակայն, երբ հնարավորություն կա ճշմարտությունն իմանալու, հրաժարվում են:


Լենա Նազարյանի կարծիքով՝ ընդդիմությունն իրականությունը բացահայտելու նպատակ չունի, պարզապես ցանկանում է նշանակել մեղավոր՝ այդպես թաղելով ճշմարտությունն իմանալու հնարավորությունը: Խմբակցության անունից ելույթում Մարուքյանը հիշեցրեց՝ դեռ պատերազմից հետո են առաջարկել ստեղծել պարիտետային փաստահավաք խումբ, որը կքննի պատերազմի հանգամանքները: Իշխանությունը, սակայն, մերժել է:

Ընդդիմադիր երկրորդ ուժի ղեկավարը մեղադրեց իշխանությանը երկրի բոլոր ոլորտներում ձախողումների համար, ապա հայտարարեց՝ իրավիճակից ելքն ընտրություններն են: Իշխանափոխությունն էլ հնարավարոր կդառնա մի դեպքում:


Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարԵս պաշտոնական առաջարկ եմ անում՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության մյուս ներկայացուցիչներին, մի կողմ քաշվեք, և մենք այս մադկանց կդարձնենք փոքր ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ քաշվեք, մի կողմ չքաշվեցիք, Ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով:

Մարուքյանն ամբիոնից պահանջեց, որ իշխանությունը մատնանշի այն բարեփոխումները, որոնք արվել են վերջին երեք տարվա ընթացքում:

Հնչած մեղադրանքներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի արձագանքը կոշտ էր: Թե ի՞նչ է փոխվել՝ Պապիկյանը վստահեցրեց Մարուքյանին՝ առաջիկա քարոզարշավին համայնքներում կտեսնի իր կողմից ղեկավարվող գերատեսչության արած աշխատանքը:

Իսկ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրությանը, ըստ Պապիկյանի, «Լուսավոր Հայաստանը» որևէ հաջողություն չի ունենալու:

Օրվա երկրորդ կեսին արդեն պատգամավորներն անցան քառօրյայի օրակարգ ներառված հարցերի քննարկմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում