ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է

ՄՄայա Խաչատրյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

ՀՀ նախագահը Վրաստանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:

Մոտ 1 ժամից Վրաստանի նախագահի նստավայրում նախատեսված են Զուրաբիշվիլի-Սարգսյան բանակցությունները: Երկու երկրների նախագահներն առանձնազրույց կունենան, ապա հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ հայտնում է «Լուրեր»-ի թղթակից Մայա Խաչատրյանը:

Վաղը նախատեսվում են նաև Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում