Վարչապետը՝ պատերազմի ընթացքում ԶՈՒ կիրառման պլանը չգործադրելու մասին

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերի հետ մեր քննարկումների տրամաբանությունը եղել է հետևյալը. ճիշտ է, մեր միջոցները սահմանափակ են, զիջում ենք միջոցներով, բայց որոշակի ճշգրիտ մարտավարության կիրառմամբ կարող ենք լուծել մեր խնդիրը. ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այս պատերազմի ողջ ընթացքում ըստ էության հարց եմ դրել՝ կիրառման պլանը, որ ներկայացվել է վարչապետին, հաստատվել է, ինչո՛ւ այն չենք իրականացնում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հրապարակային այդ մասին չի կարող խոսել, բայց պետական գաղտնիք կրելու իրավունք ունեցող պատգամավորին եթե դա հետաքրքիր է՝ կարող է ներկայացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում