«Հայրենիքի փրկության շարժումն» առաջարկում է բոյկոտել արտահերթ ընտրությունը. հանրահավաք Սևանում

ՇՇողիկ Գալստյան

«Հայրենիքի փրկության շարժման» մարզային առաջին հանդիպումը Սևան քաղաքում էր: Շուրջ մեկ ամիս Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ պահելուց հետո շարժումը մարտի 28-ին հանեց տեղադրված մի քանի վրանը և հայտարարեց՝ մեկնարկում է պայքարի նոր փուլ: Քաղաքացիների հետ հանդիպմանը, սակայն, առաջնորդների մեծ մասը ներկա չէր:

Առաջինը ելույթ ունեցավ նախկին վարչապետը, ու թեև շարժմանը մաս կազմող ուժերից մի քանիսն արդեն հայտարարել են հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու մասին, Բագրատյանը կոչ արեց բոյկոտել ընտրությունները: Ասաց՝ ինքն էլ պատրաստ է գյուղից գյուղ շրջել և մարդկանց բացատրել, իր գնահատմամբ, առկա վտանգների մասին և հորդորել լրջանալ:

Արտահերթի անցկացմանը դեմ արտահայտվեց նաև շարժման վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանը: Հենց նա էլ հարթակից հիշեցրեց ժամանակավոր կառավարություն ձևավորելու իրենց օրակարգի մասին:

Վազգեն Մանուկյան (ՀՓՇ վարչապետի թեկնածու) - Ներկա ընտրությունները, բացի գլխացավանքից և վնասակարությունից, Հայաստանին ոչինչ չեն բերելու:

Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ չի կայացրել Դաշնակցությունը: Ռոբերտ Քոչարյանը Պոզներին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքի առաջնորդի կարգավիճակում՝ առանց հստակեցնելու, թե խոսքը որ ուժերի մասին է: Արդյոք այդ կուսակցություններից մեկը Դաշնակցությո՞ւնն է:
 
Սաղաթելյանը հիշեցրեց՝ ունեն պայքարի 3 փուլ, մինչև Փաշինյանի հրաժարականը, հրաժարականի 14 օրը, եթե այդ ընթացքում չհաջողվի հեռացնել նրան, այն ժամանակ կորոշեն ընտրություններին մասնակցության հարցը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում