Ապրիլի 2-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Այսօր Եռաբլուր են այցելել բարձրաստիճան պաշտոնյաները և զինվորականները:

ՀՀ գլխավոր դատախազը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան:

Հայկ Չոբանյանը նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Մոսկվայում ընթացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: ՀՀ ԱԳ նախարարը խոսել է եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի մասին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք:

Օրվա կորոնաթիվը.  հաստատվել է հիվանդության 1116 նոր դեպք, առողջացել 864 քաղաքացի, մահացել՝ 19-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում