Պրոբլեմն ընտրակարգը չի, այլ բարքերը. Մարուքյան

ԱԱրման Գալոյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեմ արտահայտվելով ԱԺ արտահերթ ընտրությունները բացարձակ համամասնական ընտրակարգով անցկացնելու՝ իշխանությունների նախաձեռնությանը:

«Իշխանությունն առանց ընդդիմադիր ուժերի ընդունում է Ընտրական օրենսգիրք և այն այսօր ընդունելով՝ կասկածի տակ է դնում հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրությունները»,- հայտարարեց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ ժողովրդին զրկել են Հանրապետության նախագահ ընտրելու իրավունքից, զրկել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի քաղաքապետներ ընտրելու իրավունքից, հիմա զրկում են նաև պատգամավոր ընտրելու իրավունքից: «Ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի մեջ է, և ՀՀ-ում ընտրությունները համամասնական ընտրակարգով են: ԱԺ ամբիոնից մարդիկ ասում են՝ մեծամասնականը չարիք է եղել: Մեծամասնականը չարիք չի եղել, փող բաժանելն է չարիք եղել: Հիմա ինչ տարբերություն՝ ցուցակի համար փող բաժանո՞ղը բաժանի, թե՞ անձի համար բաժանի: Պրոբլեմն ընտրակարգը չի, այլ բարքերը»,- ասաց Մարուքյանը՝ կոչ անելով թույլ չտալ նախկին բարքերի կրկնությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում