2018 թվականից հետո հնարավոր չէ քաղաքացիների կամքը խեղաթյուրել. Բադասյան

ՆՆարե Ոսկանյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կիսում մտահոգությունները, թե առաջիկա ընտրությունները կանցնեն լարված: ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ Բադասյանը նշեց, թե 2018 թվականից հետո ընտրություններ կեղծելու անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել, հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել:

«Գուցե Քրեական օրենսգրքում հետագա փոփոխություններ կատարելով կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելով է՛լ ավելի ամրապնդենք ընտրական հանցագործությունների դեպքում դրանց բացահայտման, քննության ավելի էֆեկտիվ մեխանիզմներ: Ընտրական օրենսգիրքը մնացած մասով, կարծում եմ, բոլոր հնարավորություններն ընձեռում է նաև քաղաքացիական հասարկությանը, ընդդիմադիր խմբակցություններին, արտախորհրդարանական ուժերին՝ իրականացնել իրենց վերահսկողությունը»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում