Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2021

ՌՌոզա Խաչատրյան

Մարտի 21-ին ձնաբքի պատճառով կորած 2 զինծառայողները հայտնաբերվել են: Նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Վարչապետն ու նախագահը հանդիպել են, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձել արտահերթ ընտրությունների անցկացմանը:

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու և տալու դեպքեր. 9 անձ ձերբակալվել է:

2,5 տարի տևած դատական նիստերից հետո «Մարտի 1»-ի գործով դատավարությունը վերջապես մտավ դատաքննության փուլ:

«Իմ քայլը» հակված է համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալուն. Մակունցի ճեպազրույցը:

Ամերիկացի վերլուծաբան Իեն Բրեմերի կարծիքով՝ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Եվ օրվա կորոնաթիվը 801 է, առողջացել է 451, մահացել 24 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում