Հռոմի Պապը Իրաք կատարած այցի շրջանակում պատմական հանդիպում է ունեցել շիա հոգևոր առաջնորդի հետ

ՄՄարի Կոստանյան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատմական այց է կատարել Իրաք և այսօր հանդիպել է շիա հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի ալ Սիստանիի հետ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Կաթոլիկ և մուսուլման հոգևոր հայրերի հանդիպումը տեղի է ունեցել Իրաքի Նաջաֆ քաղաքում: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Իրաք միանգամայն ռիսկային է:

Պապն այցելել է հիմնականում մուսուլմաններով բնակեցված երկրներ, ներառյալ Թուրքիա, Հորդանան, Եգիպտոս, Բանգլադեշ, Ադրբեջան, ԱՄԷ և Պաղեստին: Հովվապետի այցի նպատակը միջկրոնական երկխոսության ակտիվացումն էր:

Սիստանին շիա իսլամի ամենակարևոր հոգևոր առաջնորդներից մեկն է թե՛ Իրաքում և թե՛ երկրից դուրս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում