Պարոն Վարդազարյան, Դուք չգիտեք՝ ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին. Արման Բաբաջանյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղելիս միացրեց ԱԱԾ տարածած տեսանյութից մի հատված, որում ընդդիմության ներկայացուցիչները խոսում են վարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու մասին: «Պարոն Վարդազարյան, Դուք չգիտեք՝ ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին»,- ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմության ներկայացուցիչների միջև «վարչապետին խփելու» մասին խոսակցությունը եղել է նոյեմբերի 14-ին, իսկ Վարդազարյանի «մարտակոչը»՝ հաջորդ իսկ օրը: Բաբաջանյանը շեշտեց, որ վարչապետի դեմ մահափորձի մասին խոսող անձինք ուղղակի կապ ունեն Վարդազարյանի ընկերական շրջանակի հետ: «Մարտակոչը, որ արել եք նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության, այս շրջանակի հետ»,- ասաց Բաբաջանյանը՝ հարցնելով. «Կա՞ առահասարակ մի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, Կենտրոնի դատարանի նախագահ, և կարող եք համարել, որ Ձեր գործունեությունն ու կյանքը միայն հանուն Ձեզ չի անցել, մի բան, որ կարող եք վկայաբերել որպես Ձեր ներդրում ՀՀ իրավունքի զարգացման մեջ»:

Վարդազարյանը, մեջբերելով օրենքներից և դատավորների էթիկայի կանոններից դրույթներ, ասաց, թե դրանք իրեն զսպում են, որ չպատասխանի համարժեք բառապաշարով: Վարդազարյանը նաև ասաց, որ իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն ունենալու են հետևանք՝ դիմելու է ԱԺ-ի խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, որ Բաբաջանյանին ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ օգտագործած բառապաշարի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում