Կայացել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը

ՆՆարե Ոսկանյան

Ծաղկաձորում կայացել է լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջք մրցաձևի Հայաստանի առաջնությունը: Մեդալային խաղարկման երկրորդ օրը տղաների շրջանում հետաքրքիր պայքար ձևավորվեց Աշոտ Կարապետյանի ու Հարություն Հարությունյանի միջև: Ի վերջո, հաղթող ճանաչվեց Կարապետյանը:

Ի դեպ, Կարապետյանն ու Հարությունյանը վերջերս են վերադարձել աշխարհի առաջնությունից, որտեղ հաղթահարել են որակավորման արգելքը:

Աղջիկների պայքարում երկրորդ տարին անընդմեջ հավասարը չուներ 13-ամյա Արուս Եղիազարյանը: Նա աղջիկ մասնակիցների շրջանում ամենամեծն է ու այս փաստից ակնառու է, որ աղջիկների շրջանում նախկինում այս մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը մեծ չի եղել, սակայն դահուկավազքի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը վստահեցնում է, որ ապագան հուսալի ձեռքերում է:

Հայաստանից կազմակերպվածության ու մարզիկների որակների մասին բարձր գնահատականով կհեռանա Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակ Դուշան Գորիսեկը:

«Գալով Հայաստան, ես հանդիպեցի իմ ընկերներին, որոնք շատ առաջնություն էին կազմակերպել: Ամեն ինչ իդեալական էր, լավ վիճակում էր նաև ձնե ծածկույթը: Ինչ վերաբերում է հայ մարզիկների ապագային, ապա կարող եմ ասել, որ քրտնաջան աշխատանքի դեպքում նրանք կարող են հասնել լավ արդյունքների»,- ասել է Գրիսեկը

Իսկ ահա Գագիկ Սարգսյանի խոսքով՝ մեր հավաքականն այս տարի կմասնակցի մի քանի միջազգային մրցաշարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում