ԱԺ կներկայացվի Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունը հավանություն տվեց իր ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին որոշման նախագծին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ զեկույցի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի ԱԺ:

«Զեկույցի կառուցվածքը համապատասխանեցվել է 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, Արցախյան պատերազմին և նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Միաժամանակ զեկույցում ներառվել են ՀՀ Կառավարության 2020 թվականի գործունեության հիմնական արդյունքները տարբեր ոլորտներում»,- ասաց Գրիգորյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց այն, որ 2020 թվականին ՀՀ Կառավարությունը արդեն հայտնի հանգամանքների բերումով իրականացրել է ճգնաժամային կառավարում, և կզեկուցվեն ճգնաժամային կառավարման արդյունքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում