Մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա. վարչապետ

ԱԱրթուր Խաչատրյան

Պաշտոնական Բաքուն փորձում է սակարկման առարկա դարձնել գերիների թեման, ինչն անթույլատրելի է հայկական կողմի համար՝ 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոյեմբերյան եռակողմ հայտարարությունում հստակ արձանագրված է՝ կողմերը պետք է վերադարձնեն ոչ միայն գերիներին, այլև պատանդ պահվող անձանց: Ադրբեջանի նման պահելաձևի պարագայում ինչո՞ւ է Երևանը շարունակում իրականացնել հայտարարության այլ կետերը հարցին Փաշինյանը պատասխանել է, որպեսզի գործընթացը չհայտնվի փակուղում:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք շարունակում ենք այնքան ժամանակ աշխատել թեմայի վրա, և օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորութուն կա խնդիրը լուծելու: Երբ մենք տեսնենք, որ նման հնարավությհուն չկա, մենք ժամավաճառությամբ չենք զբաղվի:

Գերիների պարագայում կարևոր է ամեն րոպեն: Փաշինյանը ընդգծել է՝ մշտական կապի մեջ են Ռուսաստանի նախագահի հետ, շփումներ են տեղի ունենում նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև:

Պատերազմի հետևանքով փոխվել է իրողությունը Սյունքում: Սակայն, ըստ վարչապետի, մարզում չկան անլուծելի խնդիրներ՝ այնտեղ առկա է գործող անվտանգային համակարգ:

Նիկոլ Փաշինյան - Պարզ է, որ միջավայրը փոխվել է: Այդ փոխված միջավայրի բերումով կան որոշակի լարումներ: Դրանք ժամանակի ընթացքում կմեղմվեն:

Կոմունիկացիաների ապաշջափակումը կարող է տարածաշրջանին բերել երկարատև և կայուն խաղաղություն՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այն նաև ունակ է փոխել տարածաշրջանի և Հայաստանի տնտեսական ներուժը:

Հայաստանն այժմ գտնվում է պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Ներքին և արտաքին մարտահրավերները Փաշինյանը պայմանավորում է անվտանգային իրավիճակի հետ: Այդ իսկ պատճառով առաջնային խնդիրը կայունություն ձևավորել և անվտանգության համակարգ ստեղծելն է:

Ներքին կայունություն ապահովելու տարբերակներից մեկն իշխանությունը տեսել է արտահերթ ընտրություններում: Դրանք կարող էին թոթափել քաղաքական լարվածությունը՝ հայտարարել է վարչապետը: Սակայն ընդդիմությունը հրաժարվել է գնալ այդ ճանապարհով:

Նիկոլ Փաշինյան - Եթե մենք այդ ճանապարհը տեսնում ենք իրավիճակը պարպելու համար, որոշ ուժերի համար դա ուղիղ հակառակն է:

Ընտրությունների հարցին իշխանությունները կարող են վերադառնալ ամռանը, երբ կամփոփվեն ավելի վաղ ներկայացված ճանապարհային քարտեզի կետերի իրականացման արդյունքները: Վարչապետ Փաշինյանը նաև անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե նա լիներ երկրի ղեկավարը, Հայաստանը չէր պարտվի պատերազմում:

Փաշինյանը հայտարարեց՝ այժմ Պաշտպանության նախարարությունը և Գենշտաբն աշխատանքներ են կատարում պարտության պատճառները պարզելու համար: Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է՝ հեղափոխությունից հետո առավել պահպանողական քաղաքականությունը վարել է պաշտպանական ոլորտում, քանի որ հակառակը կարող էր բերել բացասական հետևանքների: Փաշինյանը նաև պատասխանել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցին, թե ինչու պատերազմի չորրորդ օրն «Իսկանդերը» չի կրակել:

Նիկոլ Փաշինյան - Մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա, և չտա հարցերի պատասխան, որոնց պատասխանը գիտի: Իսկ գուցե պատասխանեն, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով: 80-ականներ զենք էր գուցե:

Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո ցանկացել է մնալ իշխանության՝ Լավրովի պլանն իրագործելու համար: Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, եթե կար նման հնարավորություն, ինչո՞ւ էր Սարգսյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում, թե բանակցային գործընթացից հույս չկա:

Փաշինյանը նաև նշել է՝ հեղափոխությունից առաջ միակ կայացած ինստիտուտը Հայաստանում կոռուպցիան է եղել: Գալով իշխանության՝ ոչնչացրել են այդ ինստիտուտը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում