Արցախում ականազերծել են 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակելի շինություն

ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման անձնակազմը պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ է իրականացրել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա, այդ թվում ՝ հրետանային արկեր և տանկային զինամթերք:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել են Այգեստանի հատուկ սարքավորված զինավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չի եղել տեղափոխել, ոչնչացվել է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակելի շինություն, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24453 պայթյունավտանգ առարկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում