Առաջնային նպատակը հենց հասցված վնասի փոխհատուցումն է. փոխնախարար

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է զրպարտության և վիրավորանքի դեպքում տուգանքի չափերի ավելացում:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ առաջարկվում է ողջամիտ հարաբերակցություն ապահովել խոսքի ազատության, պատվի, արժանապատվության սահմանադրական արժեքների միջև:

Նշեց, որ փոխհատուցման չափը բարձրացվում է ոչ ավելի, քան վիրավորանքի դեպքում 2 միլիոն դրամը, զրպարտության դեպքում՝ 3 միլիոն դրամը՝ հաշվի առնելով, որ քրեական պատասխանատվության դեպքում տուգանքը մեր Քրեական օրենսգրքով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:

«Խոսքը ոչ թե տուգանքի մասին է՝ հանրային իրավահարաբերություններից բխող, այլ առաջնային նպատակը հենց հասցված վնասի փոխհատուցումն է: Մեր կարծիքով՝ այդ վերին սահմանաչափը չպետք է գերազանցի 2 միլիոն և, համապատասխան, 3 միլիոն դրամը»,- մանրամասնեց փոխնախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում