Իմ դիրքորոշումը կարտահայտեմ դատական ակտի շրջանակներում, որի կայացմանը ես պետք է մասնակցեմ. Թադևոսյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին հարցրեց՝ որպես գիտնական-իրավաբանի ինչ դիրքորոշում ունի պետության դեմ այնիպիսի հանցագործությունների նկատմամբ, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ում վերջերս Կոնգրեսի վրա հարձակումը, կամ երբ որևէ մեկը կարող է հայտարարել, որ իշխանությունը պետք է փոխվի, սահմանադրական ճանապարհ չկա, մնում է հակասահմանադրական ճանապարհը:

«Ձեր հարցադրումները վերաբերում են կոնկրետ գործերին և իրադարձություններին: Ես չեմ կարող որևիցե դիրքորոշում արտահայտել, քանի որ ծանոթ չեմ այդ գործերին: Դա կնմանվի մի իրավիճակին, որ բժիշկն ախտորոշում է հիվանդի մոտ, թե ինչ հիվանդություն կա՝ այդ հիվանդի անուն, ազգանունը ընթերցելով՝ չտեսնելով այդ հիվանդին, չհետազոտելով նրա բժշկական փաստաթղթերը, եթե դա պահանջում է մանրամասն հետազոտություն: Դա կհամարվի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, ուստի ես ձեռնպահ կմնամ որևիցե դիրքորոշում արտահայտելուց: Իմ դիրքորոշումը կարտահայտեմ այն դեպքում, այն դատական ակտի շրջանակներում, որի կայացմանը ես պետք է մասնակցեմ: Եթե կլինի համապատասխան վճռաբեկ բողոք, որովհետև անկախ այսօրվա ընտրության արդյունքներից՝ ես շարունակելու եմ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, պալատի նախագահ շարունակել իմ գործառույթներն իրականացնել»,-ասաց Թադևոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում