Նոյեմբերի 9-ին կնքվել է համաձայնություն, և կարևոր է, որ դրա դրույթները պահպանվեն. Ժան Բատիստ Լըմուան

ՆՆարե Թադևոսյան

Երևանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

Պետքարտուղարն այցելել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենք, ծանոթացել, թե ինչ պայմաններում են երեխաները երևանյան հասցեում ֆրանսիական կրթություն ստանալու:

Ճեպազրույցում Լըմուանն անդրադարձել է օրերս Բաքու կատարած այցին և պատասխանել «քննարկվե՞լ է արդյոք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը» հարցին:

«Նոյեմբերի 9-ին կնքվել է համաձայնություն, և կարևոր է, որ դրա դրույթները պահպանվեն:

Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի համար կարևոր է ներկայացնել համանախագահության բարի կամքը և դրսևորելով այն՝ խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո հաշտեցում տեղի ունենա:

Ռազմագերիների հարցով մենք հնարավոր բոլոր դեպքերում այն արծարծում ենք, երկու կողմի հետ հարաբերություններում էլ՝ ամեն ինչ քննարկում: Իհարկե, հասկանում եմ, որ մտահոգություն կա հայ ընտանիքներում, որոնք դեռ չեն գտել իրենց որդիներին»,- ասել է Ժան Բատիստ Լըմուանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում