Ես չեմ մեկնաբանում քաղաքական հայտարարությունները․ ԲԴԽ անդամի թեկնածու

ՆՆարե Ոսկանյան

«Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել: Հավակնում եմ իրականացնել մասնագիտական աշխատանք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կա՞ն վնգստացող դատավորներ:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում այն, որ վարչապետն արտահայտվելիս տվել է «վնգստացող» գնահատականը, Դավիթ Խաչատուրյանն ասաց.

«Եթե ասել է, ենթադրում եմ՝ ուրեմն հիմքերն ունեցել է»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոններում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում