ՀՔԾ պետի եղբայրը լինելու հանգամանքը ԲԴԽ-ում աշխատելուն չի խոչընդոտի. Խաչատուրյան

ՆՆարե Ոսկանյան

ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը վստահեցրել է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելն իրեն չի խոչընդոտի ԲԴԽ-ում աշխատելիս:

«Ոչ մի կերպ չի խոչընդոտում, որովհետև, նախ, ՀՔԾ-ն քննում է բոլոր նախաքննական մարմինների կտրվածքով 5 տոկոսից պակաս գործերը: Բացի դրանից՝ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան որոշակի վարույթների շրջանակներում՝ դատավորի անաչառության ապահովման երաշխիք: Այսինքն՝ այդ ժամանակ եթե կոնկրետ անձի հետ կապված խնդիր կա, դու պարտավոր ես բացարկ հայտնել»,- ասել է Խաչատուրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում