Ռուսաստանը ողջունում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև երկխոսության հաստատումը. Մարիա Զախարովա

ԴԴավիթ Մուրադյան

ՌԴ-ն միշտ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտավորականների, ինչպես նաև հումանիտար բնույթի հանդիպումների անցկացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2021 թ. առաջին ճեպազրույցի ընթացքում: «Մեր կարծիքով՝ նման հանդիպումները նպաստում են կողմերի միջև փոխըմբռնման, վստահության ամրապնդմանը և ծառայում են միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ընդհանուր առմամբ՝ նաև տարածաշրջանի շահերին: Իսկ դա նշանակում է, որ այդ ամենը համընկնում է նաև ՌԴ շահերին»,- ասել է Զախարովան: 

Նա վստահեցրել է, որ Մոսկվան կնպաստի նման նախաձեռնությունները կյանքի կոչելուն, եթե Երևանը և Բաքուն ցուցաբերեն նման նախաձեռնությունների իրականացման անկեղծ տրամադրվածություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում