Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել հայ կամ արտասահմանցի պաշտոնյաների՝ Արցախ այցելելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «որևէ հայ պաշտոնյա այսուհետ չի կարող այցելել Արցախ՝ առանց Ադրբեջանի թույլտվության»:
«Հետևաբար, հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից, և եթե իսկապես նրանք պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի և Արցախի հետ, ապա պետք է միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը:













