Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական գնահատականներ չեմ տալու. Ջհանգիրյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները փակ հանդիպում են ունեցել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ քննարկելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում նրա թեկնածության հարցը: 

Փակ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Ջհանգիրյանն ասել է, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց:

Նախկին պաշտոնյան այսօր հակադարձել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի այն հայտարարությանը, թե տարիքով պայմանավորված՝ Ջհանգիրյանը չի կարող դառնալ ԲԴԽ անդամ։

Վարդազարյանը հղում է անում Դատական օրենսգրքին, որով դատավոր դառնալու համար տարիքային սահմանափակումը 65-ն է։ Ջհանգիրյանի պնդմամբ՝ օրենքը սահմանափակում է նախատեսում միայն դատավորների համար, բայց իրավաբան-գիտնականների վրա դա չի տարածվում։

ԲԴԽ անդամի իշխանական թեկնածուն հերքել է նաև մամուլի այն հրապարակումները, թե գործուղվում է դատական համակարգը «բուռը հավաքելու» նպատակով։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում