Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հանգիստ է. ՌԴ նախագահ

ԱԱրևիկ Աբելյան

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հանգիստ է, ռուս խաղաղապահ զորախումբը վերահսկում է հրադադարի ռեժիմը և տեղաշարժի անվտանգությունը: Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Լեռնային Ղարաբաղի շփման գոտում և Լաչինի միջանցքում հրադադարի վերահսկման համար հայկական ու ադրբեջանական կողմերի խնդրանքով տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ:

Ստեղծվել է կրակի դադարեցման ապահովման արդյունավետ համակարգ: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործում է 23 դիտորդական կետ, ևս 4 հավելյալ անցակետեր ապահովում են «միջանցքով» երթևեկությունը: Ներկայումս տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում