Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը

ՄՄերի Եգորյան

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել հանդիպումից: «Ես ասացի իմ դիրքորոշումը, ինչ ասել եմ հրապարակային, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ, ասենք, խորհրդարանական ընտրությունների հարցով ասել եմ՝ այդ դեպքում դուք չպետք է լինեք ժամանակավոր պաշտոնակատար: Երբ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք»:

Թե ի՛նչ է արձագանքել վարչապետը, Ծառուկյանը չմանրամասնեց. «Այդ հարցը տվեք իրեն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում