ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորությունից զրկելու դեպքում չի առաջադրի նոր թեկնածու

ԱԱրման Գալոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր հայտարարեց, որ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը համարում է հակասահմանադրական:

Աբովյանի խոսքով՝ համաձայն՝ Դոնթի բանաձևի՝ ԱԺ այդ մշտական հանձնաժողովի նախագահի քվոտան պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

«Եվ մենք հայտարարում ենք, որ եթե դուք ձեր անօրինական քվեարկությամբ տիկին Զոհրաբյանին զրկեք հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և խմբակցությունը որևէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնի համար: Մտածեք վաղվա ձեր պատասխանատվության մասին»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք չեն մասնակցելու այդ հարցով քննարկմանը: 

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, ըստ որի, գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն:

Որոշման հիմնավորումների մեջ նշված է պատգամավորի «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հրապարակման հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում