Ստեփանակերտում կառուցվել է մոդուլային քաղաք ռուս խաղաղապահների համար

ՄՄարիամ Մխիթարյան

Արցախում ավարտվել է բլոկմոդուլային քաղաքի կառուցումը, որտեղ բնակվելու է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը:

Ներկայումս ավարտվում են քաղաքի ինժեներական սարքավորումները շահագործման հանձնելու աշխատանքները:

Բլոկմոդուլային քաղաքի փաթեթը ներառում է բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայի տուն, բաղնիք, առաջին բուժօգնության կետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ և գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զինապահեստ, ինժեներական սարքավորումներ:

Մոդուլային քաղաքում անձնակազմի համար ստեղծված են կյանքի համար հարմարավետ պայմաններ: Քաղաքում ներառված օբյեկտները հագեցած են անհրաժեշտ համակարգերով՝ էլեկտրականություն, ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում, կահույքով՝ մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղ, և կենցաղային տեխնիկայով՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա:

Բացի դրանից՝ նման բլոկմոդուլային քաղաքները նախատեսված են +35-ից -45 ջերմաստիճանային պայմանների համար, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել տարբեր կլիմայական գոտիներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում