Էջմիածնի զորամասից զորակոչված, անհայտ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ից հստակ պատասխան են ակնկալում

ՎՎահե Դավթյան

Էջմիածնի զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները, հարազատները հանդիպում էին պահանջում գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Անահիտ Ադոյան - էս անորոշությունն է մեզ էս օրին գցում, արդեն 55 օր է՝ հարց եմ տալիս՝ ասեք՝ երբ:

Զորամասի խումբը մեկնել էր Կովսական՝ մասնակցելու որոնողական աշխատանքներին: Ծնողների պնդմամբ՝ զորամասի անձնակազմը չի եղել առաջնագծում, առավել ևս չի մասնակցել մարտական գործողությունների:

Կիմա Ավետիսյան - Մինչև այսօր կամանդիրին հետաքրքիր չի՝ մեր զոհված ու ողջ տղերքը ինչ եղան:


Որդու վերջին զանգը հոկտեմբերի 20-ին էր: Ասել է՝ ավտոբուսով մեկնում են Կովսական՝ բլրակի մոտ որոնողական աշխատանքների, երկու օրից կվերադառնան Էջմիածին: Խմբի հետ եղել է նաև ուղեկցորդ՝ հանկարծ հակառակ ուղղությամբ չմեկնեն: Ստացվել է այնպես, որ նշված կետից, ծնողների պնդմամբ, ավտոբուսը 7 կմ առաջ է գնացել... և անհայտ կորել; Չեն հասկանում զորամասի հրամանատարի լռությունը;

Էջմիածնում հանդիպել են հրամանատարին: Ծնողներին ասել է՝ պետք է Կապան մեկնել, ինքն էլ կմիանա որոնողական աշխատանքներին; Հավատացել, մեկնել են Կապան, բայց հրամանատարն այդպես էլ Սյունիքի մարզկենտրոնում չի հանդիպել ծնողներին: Երկու օր Կապանում սպասել, վերադարձել են Էջմիածին:

Կիմա Ավետիսյան - Եկա տեսա՝ չաստի հայաթ կանգնած է, ասի՝ խի չես գնացել, ասաց՝ ինձ հրաման չեն տվել,: Այ սենց մեկը քցում է մյուսի վրա:

Ծնողները սպասեցին Պաշտպանության նախարարության մուտքի մոտ՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կգա, ինչ-որ լուր կհայտնի։ Ծնողները կասկած չունեն՝ խումբը գերի է ընկել; Անհայտ կորած խմբից մեկ զինծառայող երեկ երեկոյան Ադրբեջանից ինքնաթիռով վերադարձել է Երևան։ Ծնողները պայքարում են՝ մյուս 40-ին ևս հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու համար: Պաշտպանության նախարարություն զանգերը մնացին անպատասխան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում