Ականազերծվում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը

ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս խաղաղապահները «Ուրան-6»-ը օգտագործել են Ստեփանակերտի օդանավակայանի ականազերծման ժամանակ:  Խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման մասնագետները շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ:

Ստեփանակերտի օդանավակայանի հարակից հատվածներից մեկի ականազերծման ժամանակ սակրավորներն օգտագործել են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտ համալիրը: Դրա օգտագործումն ապահովում է անձնակազմի լիակատար անվտանգությունը և թույլ է տալիս բարձրացնել տարածքը պայթուցիկներից մաքրելու աշխատանքի արդյունավետությունը:

Նաև օրվա ընթացքում իրականացվել է ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանք Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի և Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի տարածքում: Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումները մաքրել են Արցախի ավելի քան 80 հա տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել 4577 պայթուցիկ:

Հայտնաբերված պայթուցիկները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումները կիրառելով: Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողները հագեցած են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով ՝ ականի դետեկտորներով:

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:

Նրանց օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը:

Օրվա ընթացքում վերականգնվել է Լիսագորի տարածքում գտնվող 2 հենասյուն, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ և 1,2 կմ գազատարի պահուստային հատված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում